ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Որոշեցի չթաքցնել, որ 16 տարեկանում հիվանդության հետևանքով մազերս թափվել են ու առանց կեղծամի ներկայանալ»․ Կարինա EVN-ը՝ «Դեպի Եվրատեսիլ»-ին մասնակցության, իր կերպարի ու երգի մասին

Ռուսաստանաբնակ հայ երգչուհի Կարինա EVN-ն իր ուժերը փորձելու է «Դեպի Եվրատեսիլ» նախագծում։  Կարինան շատերին հայտնի է դարձել ինստագրամյան հարթակից, որտեղ ներկայանում է ինչպես հեղինակային ստեղծագործություններով, այնպես էլ cover-ներով։ Երգչուհու համար բեկումնային դարձավ իր կատարած հրապարակումներից մեկը, որում խոսեց իր հիվանդության մասին ու առաջին անգամ ներկայացավ առանց կեղծամի։

16 տարեկանում Կարինայի մոտ ախտորոշվել է տոտալ ալոպեցիա, որի հետևանքով երգչուհին կորցրել է մազերը։ Tert.am Life-ի հետ զրույցում Կարինան պատմել է բարդույթը հաղթահարելու, «Դեպի Եվրատեսիլ»-ին մասնակցության, երգի ու սպասելիքների մասին։

22-ամյա երգչուհին նշեց, որ ինչպես կյանքում, այնպես էլ մրցույթներում իրեն օգնում են համառությունը, ձգտումն ու անկեղծությունը։ «Ես վճռական, շատ ձգտող մարդ եմ՝ ոչ ոք ու ոչինչ ինձ չի կարող կանգնեցնել իմ նպատակի և երազանքի ճանապարհին։ Why՝ «Ինչու» երգն էլ, որով ներկայանալու եմ, վճռական քայլի մասին է․ այն իմ հոգու ճիչն է։ Յուրաքանչյուր ոք կարող է անել մի քայլ, որը նրա կյանքում կլինի վճռական ու գլխիվայր կփոխի կյանքի ողջ ընթացքը»,-ասաց Կարինան։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular