Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Նարե, Դավիթ. Հայաստանում նորածիններին ամենաշատ տրվող անունները

Հայաստանում 2019 թվականին նորածին աղջիկներին ավելի շատ անվանակոչել են Նարե, տղաներին՝ Դավիթ:

Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական կոմիտեն:

Նախորդ տարի ծնված 17 հազար 173 նորածին աղջիկներից 688-ի դեպքում ծնողներն անվանակոչել են Նարե, երկրորդ տեղում Մարիան է, 585 դեպքում ընտրվել է այս անունը, հաջորդում է Արփին՝ 445, այնուհետև Եվան՝ 439: Հնգյակը եզրափակում է Անգելինան՝ 438: Տասնյակում են նաև Մանե, Մարի, Անահիտ, Էլեն, Մարիամ անունները:

Հանրապետությունում 2019 թվականին ծնված 18 հազար 958 նորածին տղաների շրջանում ամենահաճախ ընտրված անունը Դավիթն է՝ 1 399: Երկրորդ տեղում Նարեկն է՝ 931, այնուհետև գալիս են Հայկը՝ 576, Մարկը՝ 548 և Տիգրանը՝ 535: Տասնյակում են նաև Ալեքսը, Միքայելը, Արթուրը, Գոռը, Արենը:

2019 թվականին հանրապետությունում ծնվել է 36 հազար 131 երեխա:

website by Sargssyan