Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտագրություններ պաշտպանություններում. ԲՈԿ-ը մանրամասնում է իր դեմ բացված իրավական գործերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարձրագույն որակավորման կոմիտեն ուշադրությամբ դիտարկում է իրենց ներկայացված յուրաքանչյուր գիտական աշխատանք: Ասուլիսում Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը նշեց, որ հայտնաբերել են արտագրությունների մի շարք դեպքեր: Դրանց հետ կապված արդեն ԲՈԿ-ի դեմ դատական գործեր ու վարչական վարույթներ են բացվել:

«Մեկ դեպքը նախարարություններից մեկի ներկայացուցչին է վերաբերում, որը երեք անգամ վարչական վարույթ է հարուցել ԲՈԿ-ի դեմ այն բանի համար, որ մենք չենք հաստատել իր ատենախոսությունը: Կարծես թե չի էլ հերքվում, որ այնտեղ կան մեծածավալ արտագրություններ: Մենք բացահայտել էինք 25 էջ արտագրություն, սակայն երբ նախարարությունում ձևավորված հանձնաժողովն ուսումնասիրեց աշխատանքը, այդ ծավալն ավելացավ: Արտագրությունների ծավալը մեծանում է, սակայն բողոքը մնում է»,-ասաց Սմբատ Գոգյանը՝ նշելով, որ պայքարելու են նման երևույթների դեմ:

Երկրորդ դեպքը եղել է տնտեսագիտությունից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, երբ աստիճանաշնորհելու գաղտնի քվեարկության ժամանակ հայցորդը չի հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայներ, սակայն մասնագիտական խորհուրդը սխալ որոշում է կայացրել և երաշխավորել է, որ ԲՈԿ-ը նրան հանձնի գիտական աստիճանը հավաստող վկայագիր:

«Քանի որ հայցորդն անհրաժեշտ ձայներ չի ունեցել, հետևաբար, չենք հաստատել աշխատանքը, այլ մերժել ենք: Հիմա գործը դատարանում է, նիստը նախատեսված է մարտի 18-ին: Կհասկանանք, եթե մարդը չի հավաքել բավարար ձայներ, իսկ խորհուրդը սխալ որոշում է կայացրել, արդյոք նա պե՞տք է ստանա աստիճանը հավաստող վկայագիր»,-ասաց Սմբատ Գոգյանը՝ ընդգծելով, որ օրենսդրական բազմաթիվ բացեր, խութեր կան, որոնք թույլ չեն տալիս ԲՈԿ-ին լիարժեք գործել ու որոշումներ կայացնել:

Ներկայացնելով 2019 թվականի իրենց կողմից հաստատած գիտական աստիճանները՝ ԲՈԿ նախագահը նշեց, որ դրանք զգալիորեն նվազել են: 2019 թվականին ԲՈԿ-ը հաստատել է 223 գիտական աստիճան, որոնցից 6-ը դոկտորական, 217-ը՝ թեկնածուական: 2019 թվականին հաստատված աշխատանքները 38 տոկոսով պակաս են եղել: Կտրուկ նվազել են տնտեսագիտության բնագավառի պաշտպանությունները. եթե 2018 թվականին դրանց քանակը եղել է 70, ապա 2019 թվականին՝ 34: 2019 թվականին ավելի շատ պաշտպանություն եղել է տեխնիկական գիտություններից՝ 40, 2018 թվականին՝ 47: Գրեթե բոլոր բնագավառներում արձանագրվել է պաշտպանությունների անկում, աճ նկատվել է դեղագործության ուղղությամբ: Դա Սմբատ Գոգյանը պայմանավորում է ԵՊՀ-ում և Երևանի պետական բժշկական համալսարանում դեղագործության ոլորտում հետազոտությունների աճով:

«Ընդհանուր պաշտպանությունները հաստատելու թվի նվազումը մեզ չի ուրախացրել, բայց կարող եմ ասել, որ ինչ որ քանակով կարողացել ենք վատ գործերի դեմն առնել, և սա դեռ ինստիտուցիոնալ մակարդակի պայքար չէ, այլ մարդկային գործոնով ձևավորված պայքարի արդյունք էր»,- ասաց Սմբատ Գոգյանը՝ հավելելով, որ ինստիտուցիոնալ փոփոխությունների խիստ անհրաժեշտություն կա:

Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի
Ամենադիտված