ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հարցում մնում է հավատալ Ադրբեջանին. քաղաքագետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Արցախի շուրջ Ժնևյան բանակցությունը եկավ արձանագրելու, որ փաստաթղթի բացակայությունը, որը մեզ ասել են, կեղծիք է։ Կա փաստաթուղթ, կա գործընթաց»,- ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ «Արցախը փոփոխությունների նախաշեմին. արտաքին և ներքին անվտանգություն» խորագիրը կրող քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ սա սեփական հասարակության շրջանում ապատեղեկատվություն տարածել է։ «Արցախի հարցում նրանք կիսատ են խոսում։ Ներսում թշնամի ստեղծելը, փչելը, փորելը արտաքին արհավիրքը թաքցնելու միջոց է»,-ասաց նա։ Բեքարյանը նաև ընդգծեց, որ հիմա Փաշինյանը ժամանակ է շահում, որը շատ վտանգավոր է։

Բանախոսներից քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը վստահ է, որ Ժնևում բովանդակային քննարկումներ են եղել։ «Ադրբեջանի իշխանությունները ավելի ազնիվ են։ Նրանք իրենց ժողովրդին ասում են, երբ բանակցում են կամ ինչ են բանակցում։ Վարչապետը զբաղված է պոպուլիզմով, երբ հայտարարում է՝ պետք է այնպիսի լուծում, որից գոհ կմնան երեք կողմերը ու չի առաջարկում տարբերակ։ Ես վստահ եմ, որ Փաշինյանը չի կարող լուծում առաջարկել»,-նշեց Հակոբյանը։

Քաղաքագետը ընդգծեց, որ արտգործնախարարությունը կրակն է ընկել Փաշինյանի ասածների պատճառով, քանի որ ստիպված են արդարացնել նրա մտքերը։ «Թող խորհուրդ տան Փաշինյանին, որ Արցախի մասին չխոսի, ոչինչ չասի, քանի որ իր ասածներով նա ոչ մի օգուտ չի տալիս»,- ասաց նա։ Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանն անդրադարձավ Արցախում սպասվող նախագահական ընտրություններին՝ մասնավորապես նշելով, որ, եթե նախագահի պաշտոնը զբաղեցնի մի մարդ, ով հլու հնազանդ անելու է Փաշինյանի կամքը, ապա վտանգներից խուսափելն անհնար կլինի։ «Հիմա Արցախում փորձ է արվում ստեղծել այն վիճակը, որ ունեինք Հայաստանում՝ 2018 թվականին, փորձում են պառակտում մտցնել ժողովրդի մեջ։ Արցախի հասարակությունը երբեք տարանջատված չի եղել, հիմա Փաշինյանը քլունգով փորձում է քանդել»,-ասաց Շահնազարյանը։ Նա ցավով ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը դեռ հայտնի չէ և մնում է հավատալ ադրբեջանական կողմին։ Կիսում եմ գործընկերոջս ասածը՝ Փաշինյանը թող չխոսի Արցախից։ «Ցավոք, հիմա Արցախի հարցում շատ լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած»,- ընդգծեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular