ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղադրանքի հետ Դավիթ Մովսիսյանը որևէ կապ չունի. Շմայսի որդու պաշտպան

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 30-ին ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման դատարանի որոշումը կբողոքարկվի։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Մովսիսյանի պաշտպան Գոռ Գևորգյանը։

«Կալանավորման որոշումը բողոքարկելու ենք, քանի որ առաջադրված մեղադրանքի հետ Դավիթ Մովսիսյանը որևէ կապ չունի, այն աբսուրդի ժանրից է՝ կտրված իրավական հիմնավորումից։ Երբ մեղադրանքի էությունը կարդաք ու համադրեք փաստերի հետ, կտեսնեք, որ միայն կամայանական է և կան շատ խախտումներ»,- ասաց նա նշելով, որ Մովսիսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Նշենք, որ երեկ առաջին ատյանի դատարանը բավարարեց Քննչական կոմիտեի կողմից ներկայացված կալանավորման միջնորդությունը։ Դավիթ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

Հիշեցնենք, որ Դավիթ Մովսիսյանը ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։ Վերջինս ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասել էր, որ ամեն բան անելու է իրականությունը բացահայտելու համար. «Ինձ համար ոչ մի տարբերություն չկա իմ տղան է զոհվել, թե այդ զոհված զինվորը: Ես կմիանամ զինվորի հարազատներին մինչև արդարությունը բացահայտենք: Բոլորն ուզում են իմ անվան հետ կապել, չկա նման բան, կգա ժամանակը կտեսնեք իրականությունը, էդտեղ էլ կխաբնվեն բոլորը»,-ասաց նա:

Սոնա Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular