ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը Կոնգրեսին հղած ուղերձում հաստատել է Աֆղանստանից ԱՄՆ զորքերը դուրս բերելու ցանկությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի ԱՄՆ Կոնգրեսին հղած ամենամյա ուղերձում հաստատել է Աֆղանստանից զորքերը դուրս բերելու եւ «Ամերիկայի ամենաերկարատեւ պատերազմը դադարեցնելու» ցանկությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ դադարեցնենք Ամերիկայի ամենաերկարատեւ պատերազմը եւ մեր զորքերը տուն վերադարձնենք»,- ասել է ամերիկացի առաջնորդը:

«Աֆղանստանում մեր զինծառայողների վճռականությունն ու խիզախությունը մեզ թույլ են տվել հասնել անհավանական առաջընթացի, եւ խաղաղ բանակցությունները շարունակվում են: Ես չեմ պատրաստվում Աֆղանստանում հարյուր հազարավոր մարդկանց սպանել, նրանցից շատերն անմեղ են: Դրանից բացի, մեր պարտականությունների մեջ չի մտնում ուրիշ երկրներում իրավապահ մարմինների դեր կատարելը: Նրանք աշխարհում լավագույն զինվորականներն են, նրանք ցանկանում են կա՛մ մարտնչել՝ հաղթելու համար, կա՛մ ընդհանրապես չպատերազմել»,- հավելել է Թրամփը:

ԱՄՆ-ն 2018 թվականի աշնանը փաստացի սեպարատ խաղաղ բանակցություններ էր սկսել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ՝ մարտական գործողությունները դադարեցնելու նպատակով, ինչը թույլ կտար Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերել: Քաբուլի կառավարությունը դրանց չի մասնակցել, միայն իրազեկվել է արդյունքների մասին: Հանդիպումների 9 ռաունդի արդյունքներով Աֆղանստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը 2019 թվականի սեպտեմբերին հաստատել էր թալիբների հետ խաղաղության վերաբերյալ սկզբունքային համաձայնության հասնելու փաստը, որն ի թիվս այլոց նախատեսում էր երկրից 5 հազարից ավելի ամերիկացի զինծառայողների դուրսբերում:

Թրամփը, սակայն, հետո հայտարարեց Քեմփ Դեւիդի իր նստավայրում աֆղանստանցի գործընկերոջ եւ «Թալիբանի» առաջնորդի հետ գաղտնի պատրաստվող հանդիպումը չեղարկելու մասին, որից հետո բանակցություններն ընդհատվեցին: Հալիլզադը փետրվարի 1-ին ժամանել էր Քաբուլ, որտեղ հանդիպել էր «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանի աշխատակազմից հայտարարել էին, որ «հանդիպմանը զգալի առաջընթացի չեն հասել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular