Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Պտտաձողի վրա հայ զինվորների հնարքների հոլովակը լայն տարածում է գտել համացանցում (տեսանյութ)


 

Համացանցում արագ տարածում է գտնում «Street Workout Armenia»-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են հայ զինվորները բարդ հնարքներ իրականացնում պտտաձողի վրա:

հոլովակին կից գրառման մեջ ասվում է. «Տեսեք, թե ինչպիսի անհավանական հնարքներ են կատարում մեր տղերքը զորամասերում մարզվելիս: Տեսանյութում Հայաստանի Street Workout-ի 2015, 2016, 2017 թվականների չեմպիոններն են և ուժեղագույն ատլետները, որոնք այս պահին ծառայում են հայոց բանակում»:

Տեսանյութը մի քանի օրվա ընթացքում 18 հազար դիտում է ունեցել: Հետևորդներից շատերն էլ մեկնաբանություններում գրել են, որ հպարտանում են զինվորներով և բարի վերադարձ մաղթում բոլոր զինծառայողներին:

Street Workout-ը փողոցային մարմնամարզությունն է:

Մարմնամարզության այդ տեսակով հետաքրքրված երիտասարդները հիմնականում մարզվում են փողոցային սպորտային հարթակներում:

website by Sargssyan