Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Վրաստանում հրդեհի զոհ են դարձել չորս երեխա եւ երկու կին

Չորս մանկահասակ երեխա եւ երկու կին հրդեհի զոհ են դարձել Քութայիսի (Իմերեթի տարածաշրջան) մերձակա Բաղդատի գյուղում: Այդ մասին ասված է Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik-ը:

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ հրդեհը բռնկել է Ծերեթելիի փողոցի բնակելի փայտաշեն տանը: Առաջին բրիգադը ժամանել է կանչից երկու րոպե անց, սակայն տունն արդեն լիովին բռնված է եղել կրակով: Կրակը տարածվել է 200 քառակուսի մետրի վրա:

Այրվող տուն մտած փրկարարները հրդեհը տեղափակելուց հետո գտել եւ դուրս են բերել հինգ մարմին, ներառյալ չորս անչափահասի եւ մեկ կնոջ:

Ավելի ուշ գտնվել է տարեց կնոջ մարմին: Պատահարի վայրում աշխատել Է վեց հրշեջ-փրկարարական բրիգադ: Հրդեհը մարված է: Վրաստանի Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը հաղորդել է, որ զոհվածները նույն ընտանիքի անդամներ են: Փաստով կատարվում է հետաքննություն: Բռնկման պատճառները պարզվում են:

website by Sargssyan