Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Արմեն Սարգսյանը կընդունի՞ պատգամավորի առաջարկած վիճահարույց նախագիծը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ է դրել օրենսդրական մի նախաձեռնություն, որով փոփոխություններ է առաջարկում «ԱԺ կանոնակարգ» օրենքում: Նա առաջարկում է ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը, որն այժմ պատկանում է Հանրապետության նախագահին, կարճ ասած, կատարել սահմանադրական փոփոխություններ՝ շրջանցելով ՀՀ եւ ՍԴ նախագահներին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցման միջոցով փորձել էր պարզել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշումը՝ պատգամավորի առաջարկած փոփոխությունների մասով:

Ի պատասխան մեր հարցման՝ նախագահի լրատվական ծառայությունից հայտնեցին. «Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից շրջանառության մեջ դրված Ձեր նշած օրենսդրական նախաձեռնությունն այս փուլում դեռեւս ենթակա է քննարկման Ազգային ժողովում նախատեսված ընթացակարգերով:

Սահմանադրության 129-րդ հոդվածով նախատեսված գործողությունների միջոցով հանրապետության նախագահը կարող է արտահայտել իր դիրքորոշումը որեւէ օրենքի նկատմամբ: Սակայն դրա համար նախ անհրաժեշտ է, որ օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվի եւ ուղարկվի Հանրապետության նախագահի աշխատակազմ»: Այսինքն՝ Արմեն Սարգսյանն իր ստորագրությամբ կարտահայտի դիրքորոշում՝ ընդունելի է վիճահարույց նախագիծը իր համար, թե մերժելի»:

website by Sargssyan