ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում ներքաղաքական իրավիճակը լարվում է. «Ժողովուրդ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերջին շաբաթներին Արցախում, մասնավորապես՝ Քարվաճառի շրջանում, սկսվել է գործող եւ նոր կառուցվելիք ՀԷԿ-երի դեմ պայքար: Եվ պարզվում է՝ այն խորը քաղաքական կամ նախընտրական քարոզչական նպատակներ ունի: Խոսքը քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի մասին է, որն այս տարվա հունվարի 20-ից հացադուլի մեջ է: Բավական է հայացք գցել Քանանյանի անցյալին, նրա ունեցած կապերին, եւ ամեն ինչ պարզ է դառնում:

Մասնավորապես, հացադուլով պայքար սկսած Ալեքսանդր Քանանյանը Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի անմիջական շրջապատից է, ով նաեւ 2007 թվականին եղել է նախագահի թեկնածու Մայիլյանի շտաբի անդամ:

Ու երբ Արցախի նախագահ Բակո Սահակյանը փորձել է հանդիպել նրան, լսել դժգոհությունը, հրաժարվել է: Ասել է, թե՝ Արցախի ԱԳ նախարարը սրում է գնացող նախագահ Սահակյանի հետ հարաբերությունները:

Հիշեցնենք, որ Բակո Սահակյանն իր թիմակիցների հետ վերջին հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իրենք ոչ ոքի չեն սատարելու, սակայն ով էլ հաղթի, պետք է շնորհավորեն ու կանգնեն կողքին: Ինչպես հայտնի է, Մայիլյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը նաեւ այս տարվա մարտի 30-ին կայանալիք Արցախի նախագահի ընտրություններում եւ «հացադուլային շարժումներով» փորձում է Սահակյանին իր կողմը ներգրավել:

Մայիլյանն իր հիմնական մրցակիցն է համարում «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին, որն այդ ընտրություններում անվիճելի ֆավորիտն է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular