Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Հերոս կատուն ավելի քան 50 անգամ փրկել է իր տիրուհու կյանքը

Ուոլտեր անունով հերոս կատուն ավելի քան հիսուն անգամ փրկել է իր տիրուհուն՝ Հեիզեր Պերկինին, շաքարային դիաբետից:

Ինչպես հայտնում է  The Sun-ը, կատուն, ում հոտառությունը 14 անգամ ավելի ուժեղ է, քան մարդու մոտ, զգում է կնոջ օրգանիզմի քիմիական փոփոխությունների հոտը, որոնք կատարվում են, երբ շաքարի մակարդակն իջնում է:

Հեիզեր Պերկինի համար շաքարի իջեցումը կարող է հանգեցնել ցնցումների կամ նույնիսկ կոմայի, բայց նա իրեն ապահով է զգում Ուոլտերի կողքին:

Զգալով վտանգը՝ կատուն թռչում է կնոջ վրա և արթնացնում նրան՝ թաթերով խփելով նրա դեմքին:

website by Sargssyan