Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Սուրբ Սարգսի տոնը կնշվի փետրվարի 8-ին


Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի բարձր տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Այս տարի Ս. Սարգսի տոնը փետրվարի 8-ին է: Այս մասին հայտնում են Արարատյան Հայրապետական Թեմից:
Տոնական օրը պատարագ կմատուցվի Սրբի անունը կրող եկեղեցիներում, Երիտասարդների օրհնության կարգ կկատարվի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ եկեղեցի կբերվեն Սրբի մասունքակիր աջը և 17-րդ դարում այս եկեղեցում ընդօրինակված ձեռագիր Ավետարանը, Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կօրհնվեն և կպարգևատրվեն առաջնագծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորները:

Նշենք, որ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի բարձր տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր:

website by Sargssyan