Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Մալդինիի որդին նորամուտն է տոնել «Միլան»-ի կազմում

Իտալական ֆուտբոլի լեգենդ Պաոլո Մալդինիի որդին իր նորամուտն է նշել «Միլան»-ի կազմում:

Իտալիայի Սերիա Ա-ի 22-րդ տուրում «Միլան»-ը մրցեց «Վերոնա»-ի հետ: Մալդինիի տղան` Դանիել Մալդինին, փոխարինման դուրս եկավ խաղի ավելացված րոպեներին: Նա խաղադաշտում անցկացրեց ընդամենը 4 րոպե:

Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Դանիել Մալդինին «Միլան»-ի հետ ունի գործող պայմանագիր, որի գործողության ժամկետը  մինչև 2024 թվականն է:

website by Sargssyan