Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 11-ի (տեսանյութ)

Նոր կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է արձանագրվել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սան Բենիտոյի օկրուգում, ինչի մասին հաղորդվում է օկրուգի առողջապահության նախարարության հայտարարության մեջ: ABC7 հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ում հիվանդացածների ընդհանուր թիվը հասել Է 11-ի:

«Նոր կորոնավիրուսով (2019-n-CoV) վարակման երկու դեպք է հաստատվել Սան Բենիտոյի օկրուգում: Հաստատված դեպքերը կապված են միմյանց հետ. նրանք ամուսիններ են, երկուսն էլ 57 տարեկան են: Ամուսինը վերջերս է ժամանել Ուհանից (Չինաստան), իսկ կինը՝ ոչ: Այսպիսով, տեղի է ունեցել վիրուսի փոխանցում մարդուց մարդու»,- ասված է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

website by Sargssyan