Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդու սիրտը նվաճել շատ հեշտ է․ 10 խորամանկ հնարք

1. Գեղեցիկ եղիր

Ինչ ուզում ես, ասա, տղամարդու ուշադրությունը գրավում են նախ՝ աղջկա արտաքին տվյալները, ապա նոր՝ ներաշխարհը: Եթե ուզում եք ձեզ վրա բևեռել ուժեղ սեռի ներկայացուցչի ուշադրությունը, ձեր արտաքին տեսքով զբաղվեք: Այցելեք գեղեցկության սրահներ, առավոտյան հարդարեք մազերը, մի մոռացեք նաև դիմահարդարվելու մասին:

Դուք պետք է մոռանաք անխնամ տեսքով տնից անգամ 5 րոպեով դուրս գալու մասին: Կինը պարտավոր է անթերի տեսք ունենալ՝ անկախ նրանից՝ նրան տեսնում են միլիոնավո՞ր մարդիկ, թե՞ մեկ հոգի:

2. Տարբերվիր մյուսներից

Գեղեցիկ լինելը, անշուշտ, հիանալի բան է, բայց պետք չէ մոռանալ, որ գեղեցիկ կանայք բավականին շատ են: Որպեսզի տղամարդն ընտրի հենց ձեզ, դուք պետք է տարբերվեք մնացածներից: Սա չի նշանակում, որ անհապաղ պետք է վազել վարսավիրանոց ու ներկել մազերը, ասենք, կանաչ գույնի: Բավական է պարզապես մտածել մի քանի օրիգինալ ժեստեր:

3. Հետևիր քայլվածքիդ

Հավանական է, որ դուք մտածում եք, որ քայլվածքը երկրորդական բան է, սակայն իզուր: Ցնցող բարձրակրունկ կոշիկները տղամարդկանց ուշադրությունը կգրավեն ինքնաբերաբար: Սա, իհարկե, հիմնականում այդպես է, սակայն ոչ միշտ: Ուժեղ սեռի ներկայացուցիչները կնկատեն ձեր սլացիկ ոտքերը, ձեր՝ նրանց դուր գալու ցանկությունը, բայց թեթևություն չեն տեսնի ձեր մեջ:

Հիշեք. այն կինը, որը կարողանում է հողաթափերով անգամ գեղեցիկ քայլել, ավելի շահեկան դիրք ունի տղամարդկանց աչքում, քան բարձրակրունկների վրա մի կերպ օրորվող կինը:

4. Ժպտա

Տղամարդիկ սիրում են, երբ կնոջ հայացքը փայլում է ժպիտից: Սա կարելի է հեշտությամբ բացատրել: Բարեհամբույր ու ժպտացող մարդու հետ հաճելի է շփվել: Իզուր չէ, որ այդպիսի մարդկանց հաճախ համեմատում են արևի հետ: Նրանք լույս ու ջերմություն են նվիրում ինչպես հնագույն ջահը:

5. Խնամված եղիր

Երբեք ձեզ թույլ չտաք տղամարդու առջև հայտնվել ճմռթված խալաթով և գզգզված մազերով: Անկախ այն բանից՝ ունե՞ք տրամադրություն, թե՞ ոչ, մի հագեք լայնացած բլուզ և ջինսեր: Հարգեք ձեզ շրջապատող մարդկանց, հասկացեք, որ նրանց համար տհաճ է անխնամ ու թափթփված մարդ տեսնելը: Եթե դուք ավելորդ 30 րոպե ծախսեք ձեզ կարգի բերելու համար, ձեր վատ տրամադրությունը հաստատ ավելի չի վատանա, իսկ հնարավոր է, որ անգամ բարձրանա:

6. Ագրեսիվ մի եղիր

Տղամարդիկ վախենում են ավելորդ ակտիվություն ցուցաբերող կանանցից: Նրանց դուր չի գալիս, երբ իրենց որսում են. չէ՞ որ նրանք սովոր են իրենք լինել որսորդի դերում: Մի զրկեք ձեզ ձեր ընտրյալի կողմից ձեզ գրավելու փորձերին հետևելու հաճույքից:

7. Շատ խելացի մի ձևացիր

Աշխարհում ամեն ինչ իմացող և դա ամեն հարմար առիթով ցուցադրող կինը չի ընդունվում տղամարդկանց կողմից որպես կյանքի պոտենցիալ ուղեկից: Տղամարդիկ կարող են հարգել այդպիսի կնոջը, բայց դժվար թե համարձակվեն նրա հետ հարաբերություններ կառուցել: Ինչո՞ւ:

Նա ինքնուրույն է, բացի դրանից՝ ավելի շատ գիտի, քան տղամարդը: Հասկացեք, որ ուժեղ սեռի ներկայացուցիչներին դժվար է հաշտվել այն բանի հետ, որ նրանք տղամարդկային հարցերից կանանցից վատ են գլուխ հանում:

8. Ձև մի արա, թե տղամարդանց կարիքը չունես

Անմատչելի լինելը կարող է գրավիչ լինել, բայց ոչ միշտ: Մի բան է, երբ կինը տղամարդուն հասկացնում է, որ իրեն նվաճելը դյուրին գործ չէ, և բոլորովին այլ բան, երբ նա իր անտարբերությունն է արտահայտում տղամարդու նկատմամբ: Երկրորդ դեպքում մարդը հավանաբար կկասեցնի իր իսկ սկսած գրոհը և կնահանջի: Բաց մի թողեք նրան:

9. Սովորիր քնքուշ լինել

Ինչպիսին էլ որ ձեր կերպարը լինի, կարողացեք դեն նետել դիմակը, երբ մենակ եք մնում տղամարդու հետ: Նրան քնքուշ կին է պետք, որը կկարողանա լսել ու հասկանալ, այլ ոչ սառը, թեկուզև չքնաղ Ձյունե թագուհի: Վամպ-կինը հազվադեպ է երջանիկ լինում անձնական կյանքում: Նա գրավում է տղամարդկանց, բայց նրանց կիրքը երկարատև չէ:

10.Գնահատեք ինքներդ ձեզ

Երբեք մի կախվեք տղամարդու պարանոցից, մի վազեք առաջին պատահածի մոտ: Ինչքան էլ որ շատ սիրեք տղամարդուն, նրան հասկացնել տվեք, որ դուք շնիկ չեք, և եթե նա ձեզ բավարար ուշադրության չարժանացնի, դուք պարզապես կլքեք նրան ու կգնաք ուրիշի մոտ: Հիշեք, կինը միշտ պետք է ինքն իրեն գնահատել իմանա:

Հայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
Ամենադիտված