ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինդոնեզիայի մայրաքաղաքում կամուրջ է փլուզվել, երեք մարդ տեղում մահացել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի հարավային մասում հետիոտնի համար նախատեսված կամուրջ է փլուզվել, որի հետեւանքով առնվազն երեք մարդ է մահացել, հաղորդում է Jakarta Globe թերթը։

«Երկու մարդ է մահացել, մեկը ծանր վիրավորվել է եւ գտնվում է կրիտիկական վիճակում»,-լրագրողներին հայտարարել է Ջակարտայի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Ավի Սետիյոնոն։

Սակայն ավելի ուշ թերթը հայտնել , որ պաշտոնապես հաստատվել է երրորդ զոհի մասին լուրը։

Նախնական տեղեկություններով, փլուզման պատճառը եղել են հորդառատ անձրեւները, որոնք ուղեկցվել են ուժեղ քամիներով։ Սակայն Ջակարտայի շրջանի նահանգապետ Բասուկի Չախայա Պուրնաման հանձնարարել է իր ենթականերին հետաքննել եւ պարզել, թե արդյոք կամուրջը չափից ավելի բեռնված չի եղել նրա վրա տեղադրված գովազդի պատճառով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular