ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը սելֆի արեց ՌԴ նորանշանակ վարչապետ Միշուստինի հետ (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալմաթիում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Այն առաջինն է Ռուսաստանի վարչապետի պաշտոնում Միշուստինի նշանակումից հետո: Երկու երկրների վարչապետները միմյանց ողջունելուց հետո համատեղ սելֆի արեցին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Միշուստինին Ռուսաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու առիթով: «Մեր կառավարությունների և երկրների միջև միշտ եղել և լինելու են լավ ու ջերմ հարաբերություններ, բայց ես կարծում եմ, որ միշտ կա հնարավորություն ՝ նոր մակարդակի բարձրացնելու այդ հարաբերությունները: Ձեզ հետ համագործակցությամբ մենք կարողանալու ենք դա անել: Մեր պետությունների միջև հարաբերությունները զարգանում են ըստ պլանավորածի՝ շատ լավ: Առևտրաշրջանառությունը 2019թ. մոտենում է երկու միլիարդի, որը բավական լավ ցուցանիշ է: 2020թ. այդ դինամիկան կպահպանվի»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում կհանդիպեն նաև Երևանում, քանի որ այս տարի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում:

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նշեց, որ ջերմությամբ է հիշում իր վերջին այցը Հայաստան՝ մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումին՝ WCIT-ին, որը փայլուն էր կազմակերպված: «Հայաստանն ու Ռուսաստանը կապված են շատ սերտ և դաշնակցային կապերով: Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է, ՌԴ նոր կառավարությունը տրամադրված է կառուցողական գործընկերության»,-ընդգծեց նա:

Երկու երկրների վարչապետները Ղազախստանում մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular