ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր նա­խա­գիծ հո­ղի և շի­նու­թյուն­նե­րի հարկ­ման չա­փո­րո­շիչ­նե­րի վե­րա­բե­րյալ.

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի նպատակը Հայաստանի տարածքում հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության սահմանների, դրանց կոորդինատների ու տարածագնահատման գոտիականության քարտեզների սահմանումն է: 

Նախագծի մեջ նշվում է, որ ներկայումս անշարժ գույքի հարկը բաղկացած է երկու բաղադրիչից՝ շենքերի, շինությունների գույքահարկից և հողամասերի հողի հարկից: 

Շենքերի, շինությունների կադաստրային գնահատությունն իրականացվում է դեռևս 2000-2002 թվականներին անշարժ գույքերի համակարգված դիտարկումների և շուկայական տվյալների վերլուծությունների արդյունքում՝ անշարժ գույքի շուկայական մոտեցումների հիման վրա մշակված կարգերի (բանաձև-հաշվարկների հիման վրա): 

Շենքերի, շինությունների կադաստրային գնահատման գործընթացը ներկայումս կարգավորվում է 2002 թվականին ընդունված «Գույքահարկի մասին» օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով։ 

Շինությունների կադաստրային արժեքների բանաձև-հաշվարկներում գնագոյացման գործոններ են հանդիսանում 2002 թվականի դրությամբ շուկայական մեխանիզմների հիման վրա վերլուծությունների արդյունքում ձևավորված չափորոշիչները, մասնավորապես՝ շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատված են կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմամբ: 

Արդյունքում նշված գնագոյացման գործոնները չեն արտացոլում ներկայիս անշարժ գույքի շուկայի իրական պատկերը: Ինչ վերաբերում է հողամասերի կադաստրային գնահատմանը, ապա ներկայումս դրանք գնահատվում են 1994, 1997, 2002 և 2003 թվականներին կառավարության տարբեր որոշումներով սահմանված կարգերով: 

Ծրագրի շրջանակներում իրականացվել են՝ -ՀՀ բոլոր համայնքներում անշարժ գույքի շուկայական գնահատություններ, -անշարժ գույքի շուկայական գնահատությունների տվյալների և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից վերջին 5 տարիների փաստացի գործարքների պայմանագրային գների, ինչպես նաև անշարժ գույքի առաջարկի շուկայի տվյալների վերլուծություններ, -պայմանագրային և գնահատված գները անցկացվել (մուտքագրվել) են քարտեզների վրա, կատարվել է գնային գոտիների առանձնացում, որոշվել գոտուց գոտի անցման գործակիցները, նկարագրվել են առանձնացված գնային գոտիները¬, վերլուծությունների հիման վրա որոշվել են բազային արժեքները, ինչպես նաև շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունները: 

Նախագծում ասվում է, որ միասնական տարածագնահատման նոր գոտևորման աշխատանքները կատարվել են՝ հիմք ընդունելով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի շուկայական արժեքները: 

Բազային արժեքների հաշվարկման, ինչպես նաև շինությունների քանակական և որակական բնութագրիչների մեծությունների դուրս բերման համար կիրառվել է շառավղա-կենտրոնային մեթոդը, որը բացի մի գլխավոր կենտրոնից թույլ է տալիս հաշվի առնել նաև մի քանի կենտրոնների ազդեցությունը կոնկրետ անշարժ գույքի գնի վրա: 

Նշված մեթոդաբանության կիրառման արդյունքում ՀՀ հողերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) մեկ քառուկուսի մետր մակերեսի բազային արժեքը կազմել է 330 000 դրամ, իսկ շինության մեկ քառակուսի մետր մակերեսի (ներքին չափերով) բազային արժեքը՝ 700 000 դրամ: 

Միջոցառման իրականացումը, ըստ կադաստրի կոմիտեի, հնարավորություն կընձեռի անշարժ գույքի հարկը, պետության և համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասերի օտարման, ինչպես նաև վարձակալության տրամադրման դեպքերում՝ վաճառքի կամ մեկնարկային նվազագույն գները հաշվարկել անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից, կնպաստի Հայաստանում անշարժ գույքի հարկով արդարացի հարկման մեխանիզմների ներդրմանը և անշարժ գույքի հարկով հարկման բազա կհանդիսանա անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը, կապահովի անշարժ գույքի շուկայի գնային իրավիճակի վերաբերյալ վերլուծական տեղեկատվության ապահովմանը, կխթանի պարապուրդում գտնվող գույքի մասնակցությունը տնտեսությունում ավելացված արժեքի ստեղծմանը: 

Որոշումն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի 1-ից: 

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular