Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Ռոմայի» պաշտպանը տեղափոխվեց «Վալենսիա»

Իտալական «Ռոմայի» պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին մարզական կարիերան կշարունակի իսպանական «Վալենսիայում», տեղեկացնում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:

28-ամյա իտալացի ֆուտբոլիստի վարձակալական պայմանագիրը «Վալենսիայի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ: «Վալենսիան» հնարավորություն ունի ձեռք բերել իտալացի պաշտպանի տրանսֆերային իրավունքը:

Ալեսանդրո Ֆլորենցին «Ռոմայի» ակումբային ակադեմիայի սան է: Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Ֆլորենցին «Ռոմայի» կազմում մասնակցել է 14 հանդիպման:

website by Sargssyan