Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Գործադիրի որոշմամբ Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբը Ռոյալ «Բլյուտներ» կստանա. Արժեքը՝ 3,32 մլն դրամ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում որոշում կայացրեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանն ամրացված 3,32 մլն դրամ համախառն հաշվեկշռային արժեքով, 400423 ՀՀ դրամ կուտակված մաշվածությամբ,  2919577 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով գույքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ԿԳՄՍՆ ենթակայության «Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ» ՊՈԱԿ-ին:

Նշենք, որ խոսքը «Բլյուտներ» ռոյալի մասին է :

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հաշվեկշռում հաշվառված գույքը (Ռոյալ «Բլյուտներ») չի օգտագործվում եւ այն չօգտագործելու պարագայում այն կարող է կորցնել իր օգտագործման նպատակայնությունը, իսկ «Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը կարիք ունի այդպիսի գույքի, ուստի նպատակահարմար ենք համարում այն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել կազմակերպությանը:  

 
website by Sargssyan