ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԴ-ն բոբո չէ եւ նրանից չպետք է վախենալ. Հրայր Թովմասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետը վախենում է ՍԴ-ից, ասել է.

Վարչապետի հայտարարությանը, թե մենք ՀՀ սահմանադրությամբ նախատեսված ՍԴ չունենք, Հրայր Թովմասյանն արձագանքեց․ «Սա նշանակում է, որ մենք պետություն չունենք։ ՍԴ-ն մի մարմին է, որով աշխատում է ողջ պետական համակարգը։ Եթե չունենք ՍԴ, ապա պետություն չունենք։ Ես երբ ասում եմ, որ պետք է զգույշ լինել արտահայտությունների մեջ, նաև նման արտահայտությունները նկատի ունեմ։ Մի օր կգան և կասեն՝ դուք չեք ունեցել ՍԴ և այս 100 միլիոնը իրավունք չունեիք վերցնելու»։

Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե չկա դատավոր որ իր ասածը չանի, Թովմասյանն արձագանքեց․ «Հայաստանում չի կարող լինել մի դատավոր, որ իր ասածը անի։ Ֆորմալ առումով կարող են լինել մարդիկ, որ իր ասածը կանեն, բայց բովանդակային առումով այդ մարդիկ ինձ համար այլևս դատավոր չեն: Դատավորի էությունն այն է, որ նա ոչ մեկի ասածը պետք է չանի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular