ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հալեպում օդային հարվածի զոհ է դարձել 90 մարդ. Deutsche Welle

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

90 մարդ է զոհվել սեպտեմբերի 23-ին, Հալեպի վրա իրականացված օդային հարվածների հետևանքով, գրում է Deutsche Welle-ն։

Ռուսական ուժերի աջակցությամբ սիրիական ավիացիայի օդային հարվածների ընթացքում ավերվել է արտակարգ իրավիճակների ծառայության շենքը:

Բացի այդ, վնասվել են ստորգետնյա ապաստարանները: Զոհերից 30-ը, ըստ լրատվամիջոցի, խաղաղ բնակիչներ են եղել, նրանց թվում կան երեխաներ:

Սիրիական կառավարությունն իր պաշտոնական հայտարարությունում նախօրեին նախազգուշացրել է քաղաքի վրա գրոհ սկսելու պլանների մասին՝ խորհուրդ տալով ապստամբների հսկողության տակ գտնվող արևելյան հատվածի բնակիչներին փախչել սիրիական բանակի հսկողության տակ գտնվող արևմտյան թաղամասեր:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայի ապստամբների հսկողության տակ գտնվող տարածքում առնվազն 250 հազար խաղաղ բնակիչներ կան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular