Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Խոշոր վթար-հրդեհ Շիրակում. բախվել են Nissan X-Trail-ն ու Opel-ը. վերջինս վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ (ֆոտո)

Շիրակի մարզում, այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15:50-ի սահմաններում Շիրակ գյուղի վարչական տարածքում՝ գերեզմանների հարեւանությամբ, բախվել են Opel մակնիշի 36 RN 949 համարանիշի եւ Nissan X-Trail մակնիշի 0047. 119. IE մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետեւանքով Opel-ում հրդեհ է բռնկվել, իսկ 5 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

website by Sargssyan