ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել, որ Սերժ Սարգսյանին սպանեն. Արարատի մարզպետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Ուղիղ 4 տարի առաջ իմ գաղափարակից ընկերների՝ Hakob Simidyanի, Նիկոլ Փաշինյանի և Zaven Margarianի հետ շրջում էինք Արարատի մարզի համայնքներով և մեր քաղաքացիներին ներկայացնում #ՔՊ կուսակցության ծրագրերը, մեր առաջիկա անելիքները, կարճ ասած՝ կուսակցաշինության գործով էինք զբաղված։

Հիշում եմ, #Ոսկետափում հավաքված մեր հայրենակիցները պահանջում էին օր առաջ, թեկուզ քաղաքական սպանության միջոցով, ազատվել Սերժ Սարգսյանից, բայց Նիկոլ Փաշինյանը նրանց համբերատար համոզում էր, որ դա չէ ճիշտ ուղին, այլ պետք է համակարգային փոփոխություն իրականացնել ընտրությունների միջոցով, իսկ եթե չստացվի, ապա հնարավոր է ժողովրդի ցանկությունը իրականացնել և գործող իշխանություններից ազատվել ոչ բռնի, թավշյա հեղափոխության միջոցով։

Հենց այդ տարի աշնանը #ՆորԿյանք համայնքի ղեկավարի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակով մենք բոլորին ապացուցեցինք, որ նախկինում անհնարին թվացողը հնարավոր է, եթե կարողանում ես ճիշտ կիրառել #թիմ#ծրագիր#վերահսկողություն բանաձևը։
Այս ամենը լուրջ կարծրատիպ կոտրեց մեր քաղաքական իրականության մեջ և ճանապարհ բացեց դեպի 2018թ. պատմական իրադարձություններ, որին ընդառաջ մենք հաստատ քայլերով գնում էինք»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular