ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր տեղի կունենա վրաերթի հետևանքով մահացած 10-ամյա երեխայի հուղարկավորությունը. նա ընտանիքի միակ երեխան էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Երևանում դեղի է ունենալու վրաերթի հետևանքով մահացած 10-ամյա Էլենի հուղարկավորությունը:

Էլենը սովորում էր Երևանի թիվ 52 դպրոցում, ընտանիքի միակ երեխան էր։ Ընտանիքը գտնվում է սոցիալական անապահով վիճակում։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ՊՆ 1945 Տ համարանիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ թիվ 52 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի էր ենթարկել մի երեխայի։

Վարորդը փախուստի չէր դիմել, իսկ երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ էր ստացվել, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։ Վարորդը ծառայում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում:

Վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ ազատ է արձակվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular