ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Երեւանում, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ Եղվարդի խճ. 15 հասցեում շինարարական կազմակերպության կողմից աշխատանքներ իրականացնելու ընթացքում վնասված ջրատարի վերականգնողական աշխատանքներով  պայմանավորված, ս.թ. հունվարի 24-ի ժամը 13.30-ից մինչեւ հունվարի 26-ը ժամը 01.30-ն կդադարեցվի  հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան, Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան, Լեւոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Սպորտի, Թերլեմեզյան, Գ. Զոհրապի, Չուխաջյան, Սիսակյան, Մելիքյան, Պարսեղովի փողոցներ, Խ. Խաչատրյան, Վշտունու, Միրաքյան փողոցներ՝ նրբանցքներով, Շահումյանի 17-րդ փողոց՝ նրբանցքներով, Եղվարդի խճուղի, Ֆուչիկի փող. 1/3 եւ Նիկոյան 2 շենքեր.

Արմավիրի մարզի՝ Թաիրով, Փարաքար գյուղեր եւ հանրային բաժանորդներ,

Արարատի մարզի՝ Արգավանդ, Գեղանիստ եւ Ազատաշեն գյուղեր եւ հանրային բաժանորդներ:

Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular