ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծննդյան օրն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հովիկ Աբրահամյանն իր քաղաքական կարիերան սկսել է ՀՀ անկախության սկզբնական շրջանից, երբ 1995 թվականին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր։ Նույն թվականին ստացել է Արտաշատի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը։

1996 թվականից մինչև 1998 թվականը եղել է Արտաշատի համայնքապետը։

1998 թվականին Հովիկ Աբրահամյանը նշանակվել է Արարատի մարզպետ։ 

2000 թվականին նշանակվել է Քաղաքաշինական գործունեության և տարածքային վարչության կենտրոնացման գծով նախարար։ 

Հովիկ Աբրահամյանը որպես՝ նոր գերատեսչության ղեկավար, ընդգրկվել է Հայաստանի Անվտանգության խորհրդի կազմը։ Նրան են տրվել նաև տասը մարզերի և Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների գործունեության անմիջական վերահսկողության իրականացման պարտականությունները։

2000-2008 թվականներին Հովիկ Աբրահամյանը եղել է Տարածքային կառավարման նախարար։

2007-2008 թվականներին զբաղեցրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը։

2008 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրի համաձայն՝ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար։

2008թ. սեպտեմբերին Հովիկ Աբրահամյանն ընտրվել է Ազգային Ժողովի նախագահ, հրաժարական տվել 2011թ. նոյեմբերին:

2012թ. մայիսի 31-ին կրկին ընտրվել է ԱԺ նախագահ:

2014 թվականի ապրիլի 13-ին նշանակվել է ՀՀ վարչապետ, 2016-ի սեպտեմբերին՝ հրաժարական է ներկայացրել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular