ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բա­ցա­հայտ­վել են այն­պի­սի բազ­մա­թիվ փաս­տեր, որոնք ցույց են տա­լիս Տեր-Պետ­րո­սյա­նի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ան­մա­քուր լի­նե­լը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

rossaprimavera.ru -ն «Հարցաքննության ծաղիկներով և տորթով. 

Հայաստանը շաբաթվա ընթացքում» վերնագրով հոդվածում նախ հիշատակում է Հայաստանում անցած շաբաթվա երկու «գլխավոր սենսացիոն բացահայտումները»։ 

Սկզբից որոտաց այն լուրը, որ բոլոր ոչ քիչ քանակի «սորոսական» ՀԿ-ները Հայաստանում ոչ միայն ստանում են խոշոր դրամաշնորհներ, որոնցով քարոզում են «եվրոպական արժեքներ», այլ նաև այդ՝ «ժողովրդի կողմից սիրված» և «հարգարժան» կազմակերպությունները նաև հարկեր չեն վճարում, ընդ որում, իրավական հիմքով։ 

Պարզվել է, որ այդ «բարերարներին» հարկային բեռից ազատելու մասին որոշումը եղել է համարյա մեկ տարի առաջ՝ 2019 թվականի մարտին։ Սակայն այդ բացահայտումը «Վետո» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը իրականացրել է միայն այս տարվա սկզբին։ 

Հունվարի 17-ին տեղի է ունեցել ևս մեկ բացահայտում, որը, ըստ էության, ավելի լուրջ է, չնայած վերաբերում է «անցած-գնացած օրերի գործերին»։ news.am կայքը հրապարակել է ժամանակին Wikileaks-ի կողմից տեղադրած փաստաթղթերից հատվածներ։ 

Ամերիկյան դեսպանատան փաստաթղթերում արտահայտվել են առաջին նախագահ և չհաջողված «մայդանչիկ» Լևոն Տեր-Պետրոսյանին վերաբերող բավականին հետաքրքիր, բայց ոչ հաճելի փաստեր։ 

Ամերիկյան դիվանագետների և հատուկ ծառայության աշխատակիցների նամակագրությունից պարզվում է, որ Տեր-Պետրոսյանը դեռ 2008 թվականի ընտրություններից մի քանի ամիս առաջ աջակցության խնդրանքով դիմել է ամերիկյան դեսպանատանը։ 

Փաստաթղթերից ուղղակիորեն երևում է, որ Տեր-Պետրոսյանը ընտրություններում հաղթելու որոշակի հույսեր չի ունեցել և այդ իսկ պատճառով անմիջապես խոսել է իշխանության փոփոխության ցույցային սցենարի մասին։ Այսինքն, 2008 թվականի ընտրությունների «արդյունքների կեղծումը» միանշանակորեն կարելի է համարել լպիրշ սուտ։ 

Բացի դա, Տեր-Պետրոսյանը ամերիկացիների հետ ունեցել է Ղարաբաղի ճակատագրին վերաբերող պրովոկացիոն խոսակցություններ։ Իր գլխավոր հակառակորդին՝ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին վնասելու համար նա առաջարկել է բանակցությունների համար ստեղծել այնպիսի փաստաթուղթ որը հայկական կողմին կդնի վատ վիճակում։ 

Բացի դա, բացահայտվել են նաև այնպիսի բազմաթիվ փաստեր, որոնք ցույց են տալիս Տեր-Պետրոսյանի գործողությունների անմաքուր լինելը։ 

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այն պահից ի վեր, երբ Հայաստանում իշխանությունը անցել է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցաքննություններին և դատական գործընթացներին այցելությունները հայկական էլիտայի մոտ դարձել է, այսպես ասած, ժողովրդական ավանդույթ, կամ էլ հոբբիի տեսակ։ 

Նոր գործեր բացվում են համարյա ամեն շաբաթ, հները ձգվում են տարիներով, ծաղկում սկանդալներով և շշուկներով։ Անգամ Սահմանադրական դատարանի ղեկավար Հրայր Թովմասյանն է կանչվել ՀՔԾ։ Ո՛չ նա և ո՛չ էլ նրա փաստաբանները դրանից հետո հայտարարություն չեն արել՝ մատնանշելով օրենքը, որը արգելում է Սահմանադրական դատարանի դատավորների մասին նման տեղեկատվություն հրապարակել։ Բայց դրան անմիջապես արձագանքել է հասարակությունը։ 

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը հայտարարել է, որ աջակցում է Սահմանադրական դատարանի ղեկավարին։ Իրավիճակը գնահատել է նաև ԱԱԾ-ի նախկին ղեկավար, իսկ ներկայումս Փաշինյանի հիմնական հակառակորդ Արթուր Վանեցյանը, որը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը սպառնալիք է երկրի անվտանգության համար։ 

Արձագանքել են նաև Փաշինյանի սիրելի եվրոպացիները։ Ըստ Թովմասյանի, ինքը զրուցել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ, և նա խոստացել է օգնել պաշտպանությամբ։ Անցած շաբաթ ՀՔԾ-ի հյուրն է եղել նաև էքս-ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ 

Այդ կազմակերպության հաջորդ հյուրը եղել է, ոչ ավել, ոչ պակաս... ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Պարզվել է, որ Փաշինյանը հարցաքննվում է «գաղտնալսման» գործով, որտեղ դերակատար է եղել ոչ միայն Վանեցյանը, այլ նաև անձամբ վարչապետը։ Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ Փաշինյանը հարցաքննվել է ոչ թե որպես մեղադրյալ, կամ անգամ որպես վկա, այլ որպես տուժող։ 

Անհայտ է, թե ինչ վնաս է կրել Փաշինյանը, երբ, ըստ ձայնագրության, պահանջել է Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը։ Ուրախ և լավ տրամադրությամբ է հարցաքննության գնացել «Վետո» հասարակական-քաղաքական կազմակերպության հիմնադիր Նարեկ Մալյանը, քանի որ նա այնտեղ գնում է ասես աշխատանքի։ 

Հունվարի 16-ին Մալ յանը ներկայացել է ՀՔԾ ընկերների ուղեկցությամբ, տորթով, շամպայնով և ծաղիկներով։ Տորթի վրա, որը ընկերախումբը կերել է հենց քննիչի դռան մոտ, եղել է Սորոսի նկարը և 100 թիվը՝ ի պատիվ տարվա ընթացքում հոբել յանական՝ 100-րդ հարցաքննության։ Մալ յանը ծաղիկները իր հետ տարել է քննիչի առանձնասենյակ։ 

Ըստ նրա, «վերջին ժամանակներում իր մոտ առաջացել է որոշակի հոգեբանական կախվածություն իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ, ավելին, երբ ինքը իմացել է, որ այս անգամ քննիչը կին է, որոշել է ներկայանալ համապատասխան տեսքով»։

 Նա նաև հիշեցրել է, որ խոստացել է նվիրել իր գիրքը նրան, ում զրպարտագրի շնորհիվ տեղի կունենա իր հերթական՝ հոբել յանական հարցաքննությունը։ Այդ երջանիկ մարդու, ավելի շուտ՝ կնոջ անունը արդեն հայտնի է։ 

Նվերի տերն է դարձել Հայաստանում հայտնի ԼԳԲՏ ակտիվիստ Լարա Ահարոնյանը։ Ակտիվիստուհին մեղադրել է Մալյանին այն բանի մեջ, որ նա սպառնացել է իր կյանքին։ Հետագայում պարզվել է, որ Լարան նման մեղադրանք է ներկայացրել նաև հանրահայտ մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցին։ 

Հայաստանի ներկա իշխանության և դատական համակարգի երկակիության օրինակ է այն, որ արագացված կարգով կալանքից ազատ է արձակվել հիվանդության պատճառով վերակենդանացման բաժանմունքում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանը։ Ղարաբաղյան պատերազմի հերոսը արդեն կալանքի տակ է մեկուկես տարի։ 

Ընդ որում, նա վաղուց հիվանդ է քաղցկեղով և շաքարախտով, իսկ նման հիվանդություններով մարդկանց, ըստ Հայաստանի օրենքների, չի կարելի պահել բանտում։ 

Հենց Գրիգորյանը ծանրագույն վիճակում հայտնվել է հիվանդանոցում, անմիջապես դատավորին բերման են ենթարկել տնից, հագցրել դատավորի շորերը, և նա, նայելով ժամացույցին, հայտարարել է որոշումը՝ անմիջապես փոխել կալանքի որոշումը և բաց թողնել բանտից։ 

Նման կերպ քննչական մարմինները, դատախազությունը և իշխանությունը փորձում են խուսափել սկանդալից, որը անպայման կլինի, եթե մեղադրյալը վախճանվի ծանր հիվանդությունից՝ գտնվելով կալանքի տակ։

Կամո Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular