ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դա­վոս. ան­ցյալ տա­րի՝ Փա­շի­նյա­նը, այս տա­րի՝ Սարգ­սյա­նը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է․ 

Օրերս հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել Դավոսում տեղի ունեցող ամենամյա տնտեսական համաժողովին: 

Դավոս է մեկնել նախագահ Արմեն Սարգսյանը։ Հայաստանը Դավոսի ֆորումին առաջին անգամ մասնակցել է 2000ին, հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ: Դավոսում հայկական պատվիրակության հաջորդ ներկայությունը 2009-ին էր՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: 

Սարգսյանը Դավոսում հանդիպել էր Վլադիմիր Պուտինի, Էրդողանի և այլ երկրների ղեկավարների ու խոշորագույն կազմակերպությունների սեփականատերերի հետ։ 2018ին Դավոս էր մեկնել վարչապետ Կարեն Կարապետյանը, որը նույնպես բավականին հագեցած օրակարգ ուներ։ 2019 թվականին համաժողովին մասնակցեց Նիկոլ Փաշինյանը: 

Մեր տեղեկություններով, Փաշինյանն այս տարի չի մեկնել Դավոս, քանի որ համապատասխան մակարդակի հանդիպումների շարք չեն կարողացել նախապատրաստել, ինչպես նաև ելույթի համար հարթակ չեն կարողացել ապահովել։ 

Թերթի աղբյուրը նաև տեսակետ է հայտնել, որ Փաշինյանը ներքին անհանգստություն ունի՝ կապված երկրում տիրող ընդհանուր լարված մթնոլորտի հետ։ 

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular