ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի համար Իրանը եւ ԱՄՆ-ը կարեւոր գործընկերներ են․ Շավարշ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի համար Իրանը եւ ԱՄՆ-ը կարեւոր գործընկերներ են։ Հայաստանը չափազանց նրբանկատորեն է վերբերում այս երկու երկրների հարաբերություններին։ Այս մասին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի «Իրանի Իսլամական Հանրապետությոն շուրջ իրավիճակը եւ վերջին տարածաշրջանային իրադարձությունները» թեմայով նիստում հունվարի 21-ին հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Նրա խոսքերով՝ երբ հունվարի 3-ին լարվածություն ծագեց, Հայաստանի ԱԳՆ-ը շուրջօրյա էր աշխատում։

«Դա վերաբերում է ինչպես նախարարությանը, այնպես էլ դեսպանություններին։ Մեր մտավախությունները հասկանալի են, քանի որ ցանկացած ալեկոծություն կարող է շատ լուրջ հետեւանքներ ունենալ նաեւ Հայաստանի համար։ Մենք բոլորս հրաշալի հասկանում ենք՝ ինչ է նշանակում մեզ համար Իրանը՝ որպես հարեւան։ Փաստացի մենք երկու պատուհան ունենք դեպի արտաքին աշխարհ՝ Վրաստանն ու Իրանը։ Այս տեսակետից մենք միշտ ուշադիր ենք վերաբերում Իրանում իրադարձություններին։ Պատահական չէ, որ Հայաստանը շատ շահագրգռված էր միջուկային խնդրով համաձայնագրի կնքման հարցում, եւ մենք առաջինն էինք, ով ողջունեց այդ համաձայանագիրը։ Սակայն, ցավոք, վերջին իրադարձությունները այն հարցականի տակ դրեցին։ Մի կողմից, Միացյալ Նահանգները մեզ համար շատ լուրջ գործընկեր է, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը, եւ նա կարեւոր դեր է խաղում կայունության աջակցման մեջ»,- հայտարարեց Քոչարյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular