ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր տիպի թոքաբորբը պաշտպանադիմակների պակասի է հանգեցրել Պեկինի դեղատներում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պեկինի բնակիչները դեղատներում, սուպերմարկետներում եւ հիվանդանոցներում ակտիվորեն պաշտպանադիմակներ են գնում Չինաստանում 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածման ֆոնին: Տոների (հունվարի 24-ից մինչեւ 30-ը) նախաշեմին շնչադիմակների պահանջարկն զգալիորեն գերազանցում է առաջարկը:

№95 տիպի շնչադիմակները (դիմակ մանր պինդ մասնիկներից պաշտպանվելու համար, որը հավաստագրված է ԱՄՆ-ի Աշխատանքի պահպանության ազգային ինստիտուտի (NIOSH) կողմից) առանձնահատուկ պահանջարկ են վայելում բնակչության շրջանում: Սոցիալական ցանցերում եւ տեղական թերթերում դիմակն «առանձնապես արդյունավետ» են համարում նոր տիպի թոքաբորբով ախտահարումից: Ավելի վաղ Sina լրատվական պորտալը հայտնել է, որ այդ շնչադիմակներից են օգտվում մայրաքաղաքի հիվանդանոցների բժիշկները:

Պեկինի գործարար շրջանի՝ Չաոյանի դեղատների եւ սուպերմարկետների մեծ մասում այդ տիպի շնչադիմակները բացակայում են: Անհնար է դիմակը պատվիրել նաեւ Eleme առաքման առցանց համակարգի միջոցով: Քաղաքի փողոցներում ավելի ու ավելի շատ են պաշտպանադիմակներով մարդիկ. բացի №95-ից, քաղաքացիները կրում են միանգամյա թանզիֆե կապեր, օդի աղտոտումից պաշտպանության շնչադիմակներ, գործվածքե հասարակ դիմակներ:

Շնչադիմակներով մարդիկ զգալիորեն ավելի շատ են, քան սաստիկ ծխամշուշի օրերին, ըստ որում նրանց թիվն օրեցօր աճում է. եթե հունվարի 20-ին Պեկինի մետրոյում ուղեւորների մոտ մեկ երրորդը երթեւեկում էր շնչադիմակներով, ապա հունվարի 22-ին՝ դիմակներ են կրում գրեթե բոլորը: Դիմակների հետ մեկտեղ քաղաքացիները ձեռք են բերում պոլիվիտամինային կոմպլեքսներ, թաց անձեռոցիկներ, ձեռքերի համար հակամանրէական դոնդողներ եւ հիգիենայի այլ միջոցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular