ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայում վաղը հրաժեշտ կտան Թեհրանի մոտ ողբերգական ավիավթարի զոհերին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Ուկրաինական միջազգային ավիաուղիներ»-ի նախագահ Եվգենի Դիխնեն ուկրաինացիներին կոչ է արել մասնակցել Թեհրանի մոտ ողբերգական ավիավթարի զոհերի հետ հրաժեշտի արարողությանը։ Վաղը նրանց մարմինները ինքնաթիռով կբերեն «Բորիսպոլ» օդանավակայան։ Այս մասին Facebook-ում գրել է նա, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Սա հատուկ օր է ոչ միայն ՈՒՄԱ-ի աշխատակազմի, զոհվածների հարազատների, այլեւ բոլոր բազմաթիվ հայրենակիցների համար։ Մեր հրեշտակներն արժանի են տանը հատուկ ընդունելության։ Առաջարկում եմ վաղը, հունվարի 19-ին, ժամը 11։00 բոլոր ուկրաինացիները, որտեղ էլ նրանք լինեն, ավտոմեքենայի ազդանշան միացնեն՝ ի նշան համերաշխության ամբողջ երկրի հետ, որը պատրաստվում է հրաժեշտ տալ անմեղ ուկրաինացիներին, որոնց․․․ կորցրել ենք Իրանի երկնքում»,- գրել է Դիխնեն։

«Խնդրում եմ, միացեք PS 752-ի անձնակազմի «վայրէջքի» մեր պատվո պարեկությանը»,- հավելել է նա։ Ողբերգական իրադարձության սգո միջոցառումների հետ կապված՝ վաղը Բորիսպոլյան մայրուղու առանձին հատվածներում եւ «Բորիսպոլ» օդանավակայանում հնարավոր են երթեւեկության ժամանակավոր աննշան խափանումներ, նշել են պետական պահպանության վարչությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular