Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

#Corner. Ամենաթանկ հայ ֆուտբոլիստների տասնյակը, Պիզելին ավարտեց կարիերան + մրցույթ

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 61-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունների ամփոփմամբ։

Մխիթարյանից՝ Վարդանյան․ ներկայացնում ենք ամենաթանկ հայ ֆուտբոլիստների տասնյակը։

«Ուրարտուից» իրանական «Փայքան» տեղափոխված Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանի կարիերայի հիշարժան դրվագները։

«Ամենահայ բրազիլացի» Մարկոս Պիզելին ավարտեց կարիերան, Կամո Հովհաննիսյանը տեղափոխվեց «Կայրաթ», Պետրոս Ավետիսյանը «Տոբոլում» կխաղա Գրիգորի Բաբայանի ղեկավարությամբ։

Հայտարարում ենք մրցույթ, որին մասնակցելու համար պետք է միանաք մեր նախագծի ֆեյսբուքյան էջին՝ Corner Football Armenia։ Խաղարկում ենք Հայաստանի հավաքականի անվանական խաղաշապիկ։ Մրցույթի հարցը՝ թողարկման տեսանյութում։

Ռոման Բերեզովսկու առաջին մեծ հարցազրույցը «Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնում։

ՀՖՖ-ն շարունակում է արհեստական խոտածածկով փոքր խաղադաշտեր կառուցել մարզերում: Հերթական երկու խաղադաշտերը բացվեցին Ծովագյուղում և Լճաշենում:

Վերջում էլ՝ ֆուտբոլային զավեշտների ավանդական զվարճալի տեսաշար։

website by Sargssyan