ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեորգի Կուտոյանը ՀՔԾ-ում քննվող որևէ քրեական գործով որևէ կարգավիճակ չի ունեցել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, ում այսօր՝ կեսօրից հետո, մահացած են հայտնաբերել, Հատուկ քննչական ծառայությունում որևէ քրեական գործով որևէ կարգավիճակ չի ունեցել:   

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից, պատասխանելով հարցին, թե արդյոք որևէ գործ կար Գեորգի Կուտոյանին առնչվող:

Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի 8/1 հասցեում գտնվող իրեն պատկանող բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայրում են ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular