Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Մեսի. Ավելի քիչ եմ սկսել մտածել գոլեր խփելու մասին

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին հայտարարել է, որ իր համար գոլեր խփելն այլևս առաջնային խնդիր չէ:

«Ես ավելի քիչ եմ սկսել մտածել գոլեր խփելու մասին: Ավելի շատ նահանջում եմ և փորձում եմ գոլային պահեր ստեղծել, այլ ոչ թե եզրափակել դրանք:

Ես Իսպանիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն եմ և այդ ռեկորդը համարում եմ իմ կարիերայի լավագույն ռեկորդներից մեկը»,- Մեսիի խոսքը փոխանցում է DAZN-ը:

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա հարձակվողը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

website by Sargssyan