ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադր­բե­ջա­նին հայտ­նել են «վատ լու­րը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

lenta.ru-ն «Ադրբեջանին հայտնել են «վատ լուրը»՝ կապված Հայաստանի կողմից ռուսական Су-30-ներ ձեռք բերելու հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը Су-30СМ բազմաֆունկցիոնալ կործանիչներ ձեռք բերելու արդյունքում առավելություն է ստացել Անդրկովկասի օդային տարածքում։

 Նման կարծիք է հայտնել մալթացի վերլուծաբան Բաբակ Թագվայը Twitter-ի իր էջում։ 

Ըստ նրա, «դա վատ լուր է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար»։ 

Վերլուծաբանը նաև գրել է, որ «մինչ Հայաստանը դառնում է 4+ սերնդի օդուժի սեփականատեր, Ադրբեջանը փորձում է շահագործման նպատակով պահպանել իր՝ Ուկրաինայից ձեռք բերած խորհրդային արտադրության МиГ-29-ները, քանի որ չի կարող գնել առավել արդիական կործանիչներ ո՛չ Ռուսաստանից և ո՛չ էլ այլ երկրից, և նրա միակ հնարավորությունը չինական JF-17-ներն են»։ 

Նշենք, որ մինչ Су-30СМ-եր ձեռք բերելը Հայաստանի լավագույն ռազմական օդանավերն են եղել 2000-ականներին ձեռք բերված Су-27երը։ Су-30СМ-ները (սերիական նորարարացված) հանդիսանում են բազմանպատակային կործանիչներ, որոնց նպատակն է գերիշխանության հասնել օդային տարածքում։ 

Նման ինքնաթիռներ մատակարարվել են Ռուսաստանի մերձակա դաշնակիցներ Բելառուսին, Ղազախստանին և Չինաստանին, ինչպես նաև ոչ սահմանակից Վենեսուելային, Հնդկաստանին, Ինդոնեզիային, Մալազիային և որոշ աֆրիկյան երկրների։

Կամո Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular