ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է Պուտինի՝ կառավարությունից դժգոհ լինելու պատճառը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դմիտրի Մեդվեդևի կառավարությունից դժգոհ է եղել՝ կապված ազգային ծրագրերի իրականացման հետ: Այս մասին հայտնել է  Forbes ամսագիրը:

Ամսագրի զրուցակիցներից մեկի խոսքով՝ նախորդ տարվա վերջին Պուտինը և Մեդվեդևը քննարկել են այդ թեման, և Պուտինը տեղեկություն է ստացել, որ ազգային ծրագրերը չեն օգնում հասնելու ազգային նպատակներին: «Դա արժանացել է Պուտինի կողմից էմոցիոնալ արձագանքի», - նշված է ամսագրում:

Հայտնի է նաև, որ Պուտինն անձամբ է որոշում կայացրել կառավարության հրաժարականի մասին:

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն իր ամբողջ կազմով հրաժարական է տալիս։

ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար, չնայած այն բանին, որ «ամեն բան չէ, որ հաջողվել է իրենց»։ 

ՌԴ ղեկավարը նշել է նաև, որ մոտ օրերս կհանդիպի նաև կաբինետի յուրաքանչյուր անդամի հետ։ Պուտինը առայժմ խնդրել է նրանց կատարել իրենց պարտականությունները ամբողջ ծավալով։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular