ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուլիսի 15-ին ինձ կարող էին սպանել. Էրդողան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում անկեղծացել է և ասել, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան տեղի ունեցած հեղաշրջման փորձի ժամանակ իրեն կարող էին սպանել, և ինքը գուցե այդ պահին հեռուստաընկերությունում նստած չլիներ:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է պատրաստվում անել Էրդողանը 3 տարի անց, երբ ավարտվի իր պաշտոնավարման ժամկետը, Էրդողանն ասել է. «Դեռ 3 տարի կա: Չես իմանա, թե ինչ կլինի: Այդ ահաբեկիչները կարող էին ինձ սպանած լինել հուլիսի 15-ի գիշերը: Ես կարող էի հիմա ձեր առաջ նստած չլինեի: Դեռ շատ ժամանակ կա, մենք շարունակելու ենք ծառայել մեր ժողովրդին»:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular