Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Հա­յը հո­կե­յի լի­գա­յում լա­վա­գույնն է

vologdaregion.ru-ն «Չերեպովեցկցի Ստաս Պետրոսյանը դարձել է МХЛ-ի (Հոկեյի երիտասարդական լիգա) Մարտահրավերի գավաթի հաղթող» վերնագրով հոդվածում գրում է, որ Չերեպովեցկի հոկեյի դպրոցի սան, հարձակվող Ստաս Պետրոսյանը և ռմբարկու Վլադիսլավ Ֆյոդորովը հանդիպել են դեմ հանդիման МХЛ – 2020-ի Մարտահրավերի գավաթի խաղում։ Արդյունքում հայկական արմատներով հոկեյիստի «Արևելք» թիմը 5:3 հաշվով հաղթել է Ֆյոդորովի «Արևմուտք» թիմին և նվաճել հեղինակավոր ռազմավարը։ 

Ներկայումս Ստաս Պետրոսյանը 67 միավորով հանդիսանում է «Արևել յան կոնֆերենցիայի» լիգայի լավագույն խաղացող։ 

Հանդես գալով Ղազախստանի ուստկամենագորսկյան «Ալթայ» թիմում՝ նա խփել է 25 տափօղակ և կատարել 42 արդյունավետ փոխանցում։ Ստաս Պետրոսյանը ծնվել է 1999 թվականին Չերեպովեցկում, խաղացել է «Սևերստալի» մանկական թիմում, Վոլոգոդի մարզային թիմում և Հայաստանի հավաքականի կազմում։ МХЛ-ում հայտնվել է 2016 թվականին «Ալմազ» թիմի կազմում, մեկ տարի անց դարձել է «Բելգորոդ» երիտասարդական թիմի անդամ, իսկ 2019 թվականին դարձել է արդեն «Ալթայ» թիմի ավագ։ Ներկայումս Վոլոգոդի հոկեյի ֆանատները ցավում են, որ «Սևերստալ» ակումբը ժամանակին չի կարողացել նկատել հեռանկարային հոկեյիստին, և նա ներկայումս հանդես է գալիս այլ ակումբում։

website by Sargssyan