ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճանապարհ փակելով իշխանության եկած ուժը շարունակում է փակել ինչ հնարավոր է. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» թերթը գրում է․ 

Փաշինյանը և իր թիմակիցները կարողացան իշխանության գալ ճանապարհ փակելու, տարբեր կազմակերպությունների աշխատանքները կազմալուծելու, կաթվածահար անելու միջոցով։ 

Ու անցած այս ողջ ժամանակահատվածում այնպիսի տպավորություն է, կարծես ինչ-որ բան փակելը դարձել է գործելաոճ, բնավորություն: Սկզբունքը հստակ է՝ «գլխացավի լավագույն լուծումը գլխից ազատվելն է»: 

Երբ պրոբլեմների լուծման ճանապարհ չեն գտնում կամ «հավես» չունեն գտնելու, ընտրում են ամենահեշտ և ուղիղ ճանապարհը՝ միանգամից անդամահատում են, կրճատում պետության ստրուկտուրաները՝ այդպիսով ներկայացնելով, թե իբր ավելի արդյունավետ են դարձնում պետական կառավարման համակարգը։ 

Նախ՝ այդ սկզբունքով օպտիմալացվեցին առանձին ԾԻԳ-եր, հիմնադրամներ, ՊՈԱԿ-ներ ու այլ պետական հիմնարկներ, ապա անցում կատարվեց նախարարություններին, որոնց թիվը կրճատվեց 5-ով: 

Կրճատման տակ ընկան նաև գիշերօթիկները, որոնցում ընդհանուր առմամբ խնամք էր ստանում մոտ 260 երեխա։ 

Փակման գործընթացից չխուսափեցին մանկատները։ Իսկ հիմա կառավարությունն արդեն հասել է առողջապահական առանձին օղակներ կրճատելու գործին։ Խոսքը մասնավորապես որոշ ծննդատների փակման մասին է։ 

ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, թվով 9 մարզային առողջության կենտրոնների մասով 2020 թվականի համար պետական պատվերի տեղադրման հանձնաժողովի կողմից կայացվել է մերժման որոշում մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների մասով։ 

Ծննդատների դեպքում առողջապահության նախարարությունը որոշել է ընդունվող ծնունդների նվազագույն շեմ սահմանել` կգործեն այն ծննդատները, որոնք տարեկան գոնե 150 ծնունդ կընդունեն։

 Այո, մարզերում գտնվող ծննդատները հիմնականում հագեցած չեն համապատասխան սարքավորումներով և կադրերով, դրա համար էլ շատերն այլ ծննդատներից են օգտվում, մինչդեռ խնդիրը կարելի էր լուծել՝ ծննդատները զարգացնելով, մասնագետներ գործուղելով, ոչ թե գրչի մի հարվածով այդ կառույցները փակելով։ Կառավարության այս որոշումը բողոքի լուրջ ալիք է բարձրացրել։ Մարալիկի ծննդատան փակման պատճառով բնակիչները հունվարի 9-ին փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը:

 Նրանք նշում էին, որ եթե ծննդատան փակման մասին վերջնական հայտարարություն լինի, նրանք կրկին կփակեն Երևան-Գյումրի ճանապարհը: Եղվարդի ծննդատան փակվելու խնդրի հետ կապված հունվարի 13-ին բողոքի ակցիայի էին դուրս եկել եղվարդցիները: 

Տավուշի մարզի Աչաջուր գյուղի տարեկան 110120 ծնունդ ընդունող և հարակից գյուղերին սպասարկող ծննդատունը նույնպես կանգնած է փակման վտանգի առաջ, որը առաջացրել է տեղացիների վրդովմունքը։ 

Տեղեկություններ կան, որ լուծարման եզրին են նաև Արագած, Արտենի, Ծաղկահովիտ և Արծվաբերդ համայնքների ծննդատները, որոնք ավելի քան 30 գյուղ են սպասարկում: Ծննդատների փակումը լուրջ հուզումների է հանգեցնելու և խոչնդոտ է հանդիսանալու տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից։ 

Ժամանակին վարչապետ Տիգրան Սարգսյանը կես լուրջ-կես կատակ մոտավորապես ասել էր, թե ինչքան քիչ ժողովուրդ մնա Հայաստանում, դժգոհներն այնքան քիչ կլինեն: Այնպիսի տպավորություն է, որ այս իշխանությունները հետևողականորեն որոշել են շարունակել այդ գիծը: Պլյուս՝ ինչքան քիչ մարդ մնա երկրում, այնքան կառավարելն էլ հեշտ կլինի:

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular