ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջադեպ՝ վրաց-ադրբեջանական սահմանին. կա բերման ենթարկված

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նռնակով ու հրազենային զենքով զինված Վրաստանի քաղաքացին փորձել է հատել Ադրբեջանի հետ սահմանը: Այս մասին հայտնում է Report-ը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ հայտարարությունը:

Գ. Ի. անունով տղամարդը սպառնացել է  վրացի սահմանապաններին և պահանջել է իրեն ուղեկցել Ադրբեջանի հետ սահմանին գտնվող չհամաձայնեցված տարածք:

Նա մի քանի անգամ կրակ է արձակել, սակայն սահմանապահներին հաջողվել է վնասազերծել հանցագործին:

Նշվում է, որ վրացի սահմանապահներին օգնել են ադրբեջանական ուժերը:

Այլ մանրամասներ չեն հայտնվում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular