Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ցավալի է, որ որոշ շրջանակներ լրատվական դաշտ են նետում թիթեռի կյանք ունեցող ստեր. Շաքե Իսայան

Շաքե Իսայանը իր Ֆեյսբուքյան էջում գրում է

2020 թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած վարորդական բալային համակարգի առաջնային նպատակը, համաձայնեք, որ պետք է լինի վարորդների երթևեկության նոր մշակույթի ձևավորումը:
Ամենևին նպատակ չունենալով պաշտպանելու «խրոնիկ» կարգազանց և, առհասարակ, ոչ օրինապահ վարորդներին, այնուամենայնիվ, չեմ կարող չնշել, որ վերոնշյալ բալային համակարգը ներդրվել է՝ հաշվի չառնելով բազմաթիվ նրբություններ, ինչպիսիք են.
• քաղաքի ուրբանիստական առանձնահատկությունները (ճանապարհների տրամաչափերը, որոնք հաստատվել են դեռևս խորհրդային տարիներին, երբ մեքենաների քանակը անհամեմատ քիչ էր),
• կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող վարորդների վարման ժամային գրաֆիկի խնդիրները (օրինակ՝ երթուղայինի վարորդը, ով ղեկին է անցկացնում ամսական միջինում 300-350 ժամ, և մեքենան աշխատավայր հասնելու համար զուտ որպես փոխադրամիջոց օգտագործող վարորդը, ով ամսական ղեկին է անցկացնում միջինում 40-50 ժամ, որևէ դեպքում նույնական չեն, և պետք է ունենան տարբեր բալային գրաֆիկներ),
• ճանապարհների ոչ պատշաճ կահավորումը և այլն:

Իմ գործընկեր Արթուր Դալլաքյանը, ով վերոնշյալ խնդիրների մասին բարձրաձայնել է դեռևս խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ, այս օրերին աշխատում է արդեն գործող օրենքում լրացում և փոփոխություն կատարելու ուղղությամբ, և մոտ օրերին շրջանառության մեջ կդնի նախագիծ, որը կներառի վերոնշյալ բոլոր առանձնահատկությունները:
Սիրելի՛ ընկերներ և ոլորտի փորձագետներ, ովքեր ևս այս օրերին տարբեր դիտարկումներ են ստացել գործող օրենքի դրույթների վերաբերյալ, եթե այս մասով որևէ առաջարկություն է առկա, ապա մեծ սիրով կքննարկենք դրանք նախագծում ներառելու հարցը:

Հ.Գ. Եվ ցավալի է, որ որոշ շրջանակներ արդեն իսկ գործող օրենքում առկա բացերը համատեղ ջանքերով ի շահ քաղաքացիների լուծելու փոխարեն, լրատվական դաշտ են նետում թիթեռի կյանք ունեցող ստեր, որոնց նպատակը ընդամենը ազնիվ մտադրությունները վարկաբեկելն է: Որքան էլ մեր տեղին քննադատությունները փորձեն կապել կասկածելի ծագման նախաձեռնությունների հետ, դա մեզ չի կաշկանդելու, որպեսզի սեփական նախաձեռնութուններով հասնենք տվյալ օրենքի առավել կատարյալ տեսքին

Нет описания фото.

website by Sargssyan