Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Թուրքիայում 176 զինվորականի ձերբակալության օրդերներ են տվել՝ պուտչիստների հետ կապերի կասկածանքով

Թուրքիայի դատախազության մարմինները 176 զինվորականի ձերբակալության օրդերներ են տվել «ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության» (ՖԵՏՕ) անդամների դեմ գործողության շրջանակում, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Այս մասին հայտնում է Անատոլիական գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ծառայությունում աղբյուրներին:

Ոստիկանությունը ռեյդեր է սկսել միաժամանակ 49 նահանգներում: Կասկածյալների թվում են 108 գործող զինծառայողներ եւ պահեստազորի 68 զինվորականներ:

Գործակալության տեղեկություններով՝ օրդերները տրվել են այն բանից հետո, երբ իշխանությունները պարզել են, որ կասկածյալները խմբի անդամների հետ կապ են հաստատել հեռախոսային ավտոմատներից:

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈՒ զինվորների եւ սպաների խումբը պետական հեղաշրջման փորձ էր կատարել: Հիմնական դիմակայությունը ծավալվել էր Ստամբուլում եւ Անկարայում, զոհվել էր 250 մարդ, պուտչիստներին չհաշված, ավելի քան 2 հազարը վիրավորվել էր: Անկարան հեղաշրջման նախապատրաստման մեջ մեղադրում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա հետ կապված ՖԵՏՕ-ին:

website by Sargssyan