Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք. առողջական վիճակը վատացել է

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այս մասին ասել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։ 

Նա նշել է, որ Գրիգորյանը 8 ամիս է, ինչ գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, սակայն այսօր նրա առողջական վիճակը սրվել է․ «Մեկ ժամ առաջ ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Գիշերը տեսել եմ, իրեն շատ վատ էր զգում։ Մենք փաստաբաններով այսքան գոռում, ասում ենք մարդու վիճակը վատ է, երկրի քաղաքական ղեկավարությունը միտումնավոր մարդուն տանում է  դեպի մահը։ Բնականաբար, հերթական աստիճաններից մեկն էլ վերակենդանացման բաժանմունքն է։ Տեսնենք կամային հատկություններն ու հերոսական ողնաշարը որքան կդիմանա այս այլանդակ սրիկայություններին»,- նշել է Մկրտչյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

website by Sargssyan