Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Մոտ օրերս կներկայացնեմ փաստեր Սամվել Ալեքսանյանի և Նիկոլ Փաշինյանի այնպիսի հանցավոր համագործակցության մասին, որ բոլոր սկանդալները կխամրեն

Օրերս Կոնստանտինը ՀՀ նախկին վարչապետ, սլավոնական համալսարանի ներկայիս ռեկտոր Արմեն Դարբինյանին մի հատ շատ հստակ հարց էր հղել: Հղում անելով Դարբինյանի այն խոսքերին, որ անցնող տարվա մեծագույն ձեռքբերումները տնտեսության կլանային բնույթի ապամոնտաժումն է, Կոնստանտինը խնդրել էր պարոն Դարբինյանին պատասխանել` արդյո՞ք, օրինակ, Մալաթիայի կոմս Սամվել «Le Fiqeau» Ալեքսանյանի գործունեությունը կլանային բնույթ չի կրում:

Մոտ օրերս ձեր բոլորի ուշադրությանն եմ ներկայացնելու մի քանի փաստ, որոնք վկայում են վերոհիշյալ «կոմսի» ու գերագույն գլխավոր խմբագրի՝ Նիկոլ Փաշինյանի, այնպիսի հանցավոր համագործակցության մասին, որ էս «երկիր ՀԺ»-ի ամենա գովազդված ու սարսափելի սկանդալները կխամրեն:

Բայց մինչև դրան հասնելը, ես մի մարտահրավեր եմ ուզում հայտարարել: Առաջարկում եմ բոլոր ընկերներիս միանալ ինձ ու պարտադրել Արմեն Դարբինյանին վերջիվերջո պատասխանել իրեն հասցեագրված հարցին: «Արդյո՞ք Սամվել Ալեքսանյանի ներկայիս գործունեությունը չի կրում կլանային բնույթ»: Էս պարզ հարցը պետք ա տանք էնքան, մինչև կամ նա պատասխանի, կամ էլ դառնա հայկական սոցցանցերի 2020 թվականի գլխավոր մեմերից մեկը:

Պետք է հերթով այդ հարցը տանք Դարբինյանին, իրեն թեգենք ու կամ ստիպենք, որ պատասխանի կամ ստիպենք, որ բլոկի մեզ: Բլոկվելու դեպքում մարտահրավեր ենք նետում մեր հաջորդ ընկերոջը: Ու արդեն նա է սկսում անընդհատ նույն հարցադրումը հնչեցնել...

#Դարբինյանը_պիտի_խոսի

website by Sargssyan