Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Գուգարք գյուղում նախօրեին բռնկված հրդեհը դեռ չի մարվել. Դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 08:25-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 7 փրկարար ծառայող:

 Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, ժամը 14:01-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղից դեպի արևելք ընկած սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին։ Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ։ Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։

website by Sargssyan