Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Բագրատունյաց պողոտայում «Hyundai Solaris»-ը բախվել է ճանապարհի եզրաքարին. 30-ամյա ուղեւորին հասցրել են հիվանդանոց

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 14-ին, ժամը 01:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 235 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Hyundai Solaris» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահան Ն., ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճանապարհի եզրաքարին:

Ուղեւորը՝ Դավիթ Ն.-ն (ծնված 1990 թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը. վառելիքի արտահոսք չի եղել:

website by Sargssyan