Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևույթներ, որոնք ՔՊ-ն «ժառանգեց» ՀՀԿ-ից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղափոխությունից հետո շատերն են զուգահեռներ անցկացնում ներկա և նախկին իշխանությունների միջև: Շատերի կարծիքով իրավիճակ է փոխվել, մյուսներն էլ պնդում են, որ ՔՊ նույն ՀՀԿ-ն է: Փորձենք վեր հանել երկու քաղաքական ուժերի ընդհանրությունները և նմանությունները:
Եվ այսպես, որո՞նք են ՀՀԿ և ՔՊ նմանությունները.
 
Դիցուք, 2017 թվականին ընդդիմադիր Փաշինյանը հայտարարում էր, որ «ՀՀԿ միասնականությունը միֆ է, իսկ իրենք` հանրապետականները, զբաղված են միայն իրար տակ փորելով և միմյանց դեմ ինտրիգներ հյուսելով»: Որոշակի առումով Փաշինյանը ճիշտ էր, ռեսուրսների և ազդեցության գոտիների համար մղվող պայքարը նկատելի է եղել ՀՀԿ ներսում, հատկապես՝ ընտրությունների նախաշեմին, երբ պայքար էր գնում հնարավորինս ավելի շատ ձայն հավաքելու, ազդեցության գոտիները ընդլայնելու համար: Ինչ արժեր միայն Լոռու մարզում՝ Վահրամ Բաղդասարյան-Արկադի Համբարձումյան հակամարտությունը, անգամ ՀՀԿ-ական կանայք են այս առումով «աչքի ընկել», մամուլը պարբերաբար անդարադառնում էր Մարգարիտ Եսայանի և Կարինե Աճեմյանի միջև՝ ԱԺ միջանցքներում պարբերաբար տեղի ունեցող լեզվակռվին, հաշտ չէին նաև Վարդան Այվազյանի և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարաբերությունները, ինչն էլ արտացոլվում էր ԱԺ-ում թունդ վեճերի և մեղադրանքների տեսքով: Սակայն հակասությունները եղել են շատ ավելի վաղ և շատ ավելի բարձր կալիբրի hանրապետականների միջև: Բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան հակամարտությունը, երբ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած ԱԺ-ն պարբերաբար «ատամ էր կրճատացնում» Սարգսյանի կաբինետի վրա, իսկ Սարգսյանն էլ իր հերթին այդ քայլերը անպատասխան չէր թողնում և օրինակ, կառավարության որոշմամբ` Վերահսկիչ պալատը կարող էր ստուգումներ սկսել Արարատի մարզի գյուղացիական տնտեսություններին պետական աջակցությամբ տրամադրվող դիզելային վառելիքի հատկացման հետ կապված և բացահայտել, որ Աբրահամյանների ընտանիքը 48 հազար լիտր դիզելային վառելիք են ստացել՝ անապահով գյուղացիների համար նախատեսված գներով: Սա, քաղաքական շրջանակներում տարածված կարծիքի համաձայն, վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանն էր Հովիկ Աբրահամյանին: Բայց դրան հետեւեց հունիսի 29-ին Սերժ Սարգսյանի մոտ հրավիրված հայտնի քննարկումը եւ ՀՀԿ գործկոմի նիստը, որից Աբրահամյանը շատ գոհ դուրս եկավ և շատերին թվաց, որ ներթիմային հակասություններին, գոնե առժամանակ, վերջ կտրվի: Սակայն այդպես չեղավ, արդյունքում Սարգսյանը հրաժարական ներկայացրեց, իսկ կառավարության ղեկավար նշանակվեց հենց Հովիկ Աբրահամյանը:
 
Ինչևէ, նման ներթիմային հակասություններից զերծ չի մնացել նաև իշխող հեղափոխական քաղաքական թիմը, իմքայլականները սոցիալական ցանցերում պարբերաբար միմյանց դեմ արշավներ են կազմակերպում, Փաշինյանի ասած՝ «փորում իրար տակ և ցեխ շպրտում»: Օրինակները բազմաթիվ են՝ Ալեն Սիմոնյան-Հայկ Սարգսյան մենամարտը, որը հաճախ հասնում էր լեզվակռվի, պատճառն էլ «Վիճակախաղերի մասին» օրենքի նախագիծն էր, որը առաջարկել էր Սիմոնյանը, և որին դեմ էր Սարգսյանը: Սակայն խնդիրը ոչ թե պարզ սկզբունքայնությունն է, այլ բիզնես շահերի բախումը, Սիմոնյանը պաշտպանում էր «Վիվառո» ընկերության շահերը (Վիվառոյի սեփականատեր Վիգեն Բադալյանի հետ վերջինիս մտերմության մասին մամուլը հաճախ է անդրադարձել), իսկ Հայկ Սարգսյանը այս պայքարում պաշտպանում էր «Գուդվին» ընկերության շահերը: Բանն այն է, որ Սարգսյանը 2018-ին պատգամավոր է ընտրվել Գեղարքունիքի մարզից՝ ռեյտինգային ընտրակարգով՝ «Իմ քայլ»-ին բերելով 11 563 ձայն: Այս գործում Սարգսյանին օգնել են գավառցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանները, ինչպես նաև Սերգեյ Մանուկյանը՝ Շինանյութի Սերոժ մականվամբ: Ալեն Սիմոնյանի նախաձեռնության արդյունքում փակման վտանգի առջև կանգնած «Գուդվին-Բեթ» բուքմեյքերական ընկերությունը պատկանում է հենց նրանց: Սակայն Սարգսյանով և Սիմոնյանով իմքայլականների հակասությունների շղթան չի ավարտվում: Սոցցանցային պատերազմներում իրենց հասցրել են դրսևորեl Արմավիրի փոխմարզպետը, ում աշխատանքից հեռացրել են մարզպետի հետ ունեցած հակասությունների համար, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, պատգամավորը դեմ էր նախարարի օրինագծին և քանի որ ԱԺ-ում կոնսրտուկտիվ բանավեճը տապալվեց, քննարկումը տեղափոխվեց մեդիա դաշտ: Թիմակիցներից հետ չեն մնացել նաև  ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանը և նրա տեղակալ Արսեն Օհանյանը՝ խնդիրը նույնպես կադրային «ռազբոռկաներն» էին, որոնք, սակայն, չգիտես ինչու տեղափոխվեցին սոցիալական ցանցերի տիրույթ: Օրինակները կարելի է անվերջ շարունակել: Ի՞նչ է ստացվում, թերևս այն հարցում, որում Փաշինյանը մեղադրում էր ՀՀԿ-ին, ՔՊ-ն էլ հետ չի մնում և ներթիմային գզվռտոցը այստեղ էլ է լայն թափ ստացել, հետևաբար, միֆ են նաև իշխող քաղաքական ուժի միասնականության մասին խոսակցությունները:
 
Սրանով, սակայն, ՀՀԿ-ՔՊ նմանությունները չեն սպառվում: Նոր իշխանությունը փորձում է բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկված ՀՀԿ-ականներին փոխարինել ՔՊ-ականներով: Անել այն, ինչի մեջ ժամանակին մեղադրում էին ՀՀԿ-ին: Ինչպես և ՀՀԿ-ն, ՔՊ-ն նույնպես կառուցվել է մեկ մարդու շուրջ: Եթե այն ժամանակ ասելով ՀՀԿ՝ հասկանում էինք անփոխարինելի Սերժ Սարգսյան, ապա այսօր արդեն անփոխարինելի է Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ-ի համար: Մարզերում համատարած ՔՊ-ականացումից հետ չի մնում նաև մայրաքաղաքը, որտեղ սնկի պես սկսել են աճել ՔՊ գրասենյակները: Ժամանակին այդ մենաշնորհը պատկանում էր ՀՀԿ-ին: Խնամի-ծանոթ-բարեկամներին պետական համակարգում դասավորելու, գնումների համակարգում նրանց «չալաղաջ» պայմանագրերը առաջարկելու պրակտիկան ևս ՀՀԿ-ից փոխանցվել է ՔՊ-ին: Նմանատիպ պատմությունների կիզակետում ամենահաճախակի հանդիպող հերոսները Արարատի մարզպետն ու Երևանի քաղաքապետն են՝ համապատասխանաբար դպրոցի՝ մորաքույր տնօրենով և գնումների մրցույթներում պարբերաբար հաղթող մտերիմ ընկերներով:. Ինքնապարգևատրումները, չարած աշխատանքի դիմաց պետական բյուջեի հաշվին ճոխ ինքնահատկացումներ անելու հարցում ՔՊ-ն հետ չի մնում ՀՀԿ-ից: Նոր Հայաստանի իշխանությունները ՀՀԿ-ին չեն զիջում անգամ խաշի նկատմամբ սիրո հարցում: «Խաշ փարթիները» ընդունված երևույթ են նաև ՔՊ թիմում: Նմանությունները առկա են անգամ ԱԺ-ում, երբ մեկ տարի առաջ ՔՊ-ն ՀՀԿ անելով, տապալեց ԱԺ նիստը՝ չապահովելով քվորում Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխության քննարկման ժամանակ: Հեղափոխությունից հետո, մինչ ընտրությունները, նման կերպ վարվում էր հենց ՀՀԿ-ն:
 
Թերևս, ՔՊ-ի նման «ՀՀԿ-ականացումը» ունի իր բացատրությունը և այդ բացատրությունը իշխանության ղեկին լինելն է, իշխանական ռեսուրսներից օգտվելը, քանի որ գաղտնիք չէ՝ իշխանությունը քաղցր բան է: Սակայն մեկ տարբերություն, այնուամենայնիվ, ՀՀԿ ու ՔՊ միջև կարելի է գտնել, դա ՀՀԿ գաղափարական միասնությունն էր, որը բոլոր հակասությունների ֆոնին, այնուամենայնիվ, առկա էր, ինչը չենք կարող ասել ՔՊ-ի մասին, քանի որ այս քաղաքական ուժը այդպես էլ չձևավորեց գաղափարական հենք և դա ինչպես տեսնում ենք, ստեղծում է մի իրավիճակ, երբ կուսակցության ներկայացուցիչները առաջին պլանում են դնում սեփական ամբիցիաների բավարարումը…
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
МО: На посту охраны обнаружен труп солдата-контрактника с огнестрельным ранениемМинистр экономики Армении посетит СШАКатоликос Арам Первый выразил поддержку заявлению Верховного духовного советаПервый визит Путина после переизбрания будет в КитайАртур Ванецян: Правда победит ложьПолитическая команда «ГД» очень стойкая: Пашинян о заявлении Баграта Србазана (Видео)Житель Киранца: Столбы будут установлены посреди села, завтра нас здесь уже не будет, потому что эта часть села перейдет к Азербайджану (Видео)«Паст». Ажиотаж вокруг геополитической конференции в Москве. Какие радикальные оценки она получила на Западе?Курсы валют в Армении ISW: ядерная угроза — часть российских операций рефлексивного контроля Погода в Армении: ночные заморозки в горах Вступило в силу соглашение о статусе миссии наблюдателей Евросоюза в Армении Решение Трибунала Армянского национального достоинства подлежит исполнению: Аршак КарапетянАрмянские театры примут участие в XXV юбилейном фестивале «Молодежь. Театр. Фест»В Норильске представили проект «Путь в Санаин. История одного детдома» Минобороны Польши заявило об отсутствии планов отправлять войска на УкраинуДавид Тоноян: Поддержал бы борющихся тавушцев если бы был на свободеАрмянская епархия Кипра выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя Родины»Представители езидской общины Армении присоединяются к борьбе движения «Тавуш во имя Родины»Ушаков: Визит Путина в Турцию – внешнеполитический приоритет, но дата пока не согласованаМИД Словакии заявил о желании принять участие в инаугурации президента РФ, страна выступает против создания нового железного занавеса"Премьер-министр Армении не сможет присутствовать": Ушаков о параде победы 9 мая на Красной площадиПутин проведет двустороннюю встречу с Пашиняном 8 маяМногие граждане присоединились к шествию движения «Тавуш во имя Родины»На границе между Арменией и Азербайджаном установлены новые пограничные столбыНесмотря на препятствия, создаваемые полицией, мы движемся вперед ради истины (Видео)Глава МИД Армении надеется на подвижки в мирном процессе с АзербайджаномПесков: учения с ядерными силами связаны со словами об отправке войск на УкраинуВазген Манукян: Я приветствую движение, начавшееся в Тавуше и ставшее национальным, которое вернуло нам национальное достоинство, уверенность в себеЗапад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак КарапетянПодписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянЛюбимец театралов — Юрий Сагьянц Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянДизайнер Khosrov представил свою новую армянскую коллекциюНародное собрание в поддержку движения «Тавуш – во имя Родины» в КанадеЛюбое государство может потребовать от Армении территории, потому что не встречает никакого сопротивления: тюркологВ столице Хорватии Загребе прошли первая армянская литургия и Дни культуры Армении В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой истории Министр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиМИД РФ: Армения продолжает оставаться полноправным участником ОДКБЗахарова: Москва ждет ответа от армянских коллег на обращение, направленное российскими парламентариямиАбрамян: Сфабрикованное дело против Нарека Самсоняна и Вазгена Сагателяна уже передано в суд, где власти продолжат шоуГарегин II и Мохаммед Мехди Иманипур обсудили вопрос преодоления существующих проблем в регионеДорога в Киранц открылась: "Азатутюн"Глава МИД Армении подчеркнул важность приверженности принципу территориальной целостностиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»
Самое популярное