ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռեալի» նախագահ․ Կուրտուան ապացուցեց, որ աշխարհի լավագույն դարպասապահն է

ՍՊՈՐՏ

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է հաղթանակը Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում։ Արքայական ակումբը պարտության էր մատնել Մադրիդի «Աթլետիկոյին» (0:0, 11մ՝ 4:1

«Մենք շատ ուրախ ենք։ Պետք է շնորհավորել նաեւ «Աթլետիկոյին», որը շատ արժանի մրցակից է։

Տիբո Կուրտուային մենք ձեռք ենք բերել, քանի որ նա աշխարհի լավագույն դարպասապահն է։ «Աթլետիկոյի» դեմ խաղում նա ապացուցեց դա։

Ֆեդերիկո Վալվերդեն եւս հրաշալի հանդիպում անցկացրեց։

Սուպերգավաթի խաղարկության նոր ձեւաչափի վերաբերյալ կարծիք չունենք։ Մենք անում ենք այն, ինչ մեզ ասում են։ Բայց հաճելի էր խաղալ Սաուդյան Արաբիայում։ Թիմը տեսավ, թե ինչքան երկրպագուներ ունի այս երկրում»,- Պերեսի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ «Ռեալը» 11-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը։

Առաջին անգամ այս տիտղոսը վիճարկեց չորս թիմ եւ առաջին անգամ սուպերգավաթը չնվաճեց չեմպիոնը կամ գավաթակիրը։ Չեմպիոն «Բարսելոնան» կիսաեզրափակիչում 2։3 հաշվով պարտվել էր Մադրիդի «Աթլետիկոյին», գավաթակիր «Վալենսիան»՝ 1։3 հաշվով «Ռեալին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular