ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. ուղեւորը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն (ֆոտո)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր՝ հունվարի 13-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։ Ժամը 09:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Լևոն Գասպարյանը իր վարած KIA մակնիշի 16 24 08/01 CM ժամանակավոր համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին: Վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 42-ամյա Սուրեն Չիլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Վարորդին ու վիրավորին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանները, ովքեր մինչև բժիշկների ժամանումը օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ աղբյուրի վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը և միայն վթարից հետո են տեղի ճանշինականները ժամանել ու սկսել կատարել ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշխատանքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular